Նովակ Ջոկովիչը ընդգրկվել է Australian Open մրցաշարի վիճակահանությունում

Մելբուրնում կայացել է Australian Open-ի՝ տղամարդկանց մենապայքարի վիճակահանությունը: Աշխարհի առաջին ռակետ, սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը ընդգրկվել է մրցաշարի վիճակահանությունում՝ չնայած Ավստրալիայի իշխանությունների հետ ունեցած սկանդալին: Լինելով առաջին համարը՝ Ջոկովիչն առաջին շրջանում կմրցի իր հայրենակից Միոմիր Կեցմանովիչի հետ:

Հիշեցնենք՝ Ավստրալիա ժամանելուց հետո սերբ թենիսիստը, որը չի պատվաստվել կորոնավիրուսի դեմ, բերման էր ենթարկվել և մեկուսացվել ներգաղթյալների համար նախատեսված հյուրանոցում:

Հունվարի 10-ին Մելբուրնի դատարանը վերականգնեց Ջոկովիչի ավստրալական վիզան, որն ավելի վաղ չեղարկվել էր: Սակայն ավելի ուշ Ավստրալիայի իշխանությունները հայտարարեցին, որ դիտարկում են վիզան նորից չեղարկելու և Ջոկովիչին երկրից արտաքսելու հարցը:

 

 

 

 

Քաղաքականություն

Պատահարներ