Ոստիկաններին հաջողվել է փրկել տղայի կյանքը․ վերջինս ցանկանում էր ցած նետվել կամրջից

Այսօր՝ հունվարի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 12:45-ի սահմաններում ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է  ստացվել, որ Քասախ գետի մոտ գտնվող կամրջի ճաղավանդակին մի քաղաքացի է կանգնել ու ցանկանում է  ցած նետվել:

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն  ժամանել է ոստիկանության  Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սերգեյ Մարտիրոսյանի անչափահասների գործերով բաժանմունքի պետ Խաչատրյանի գլխավորությամբ:

 

Ի վերջո, դասակի հրամանատարին հաջողվել է  համոզել  և քաղաքացուն  ոստիկանների հետ  կարողացել են հետ բերել  վտանգավոր եզրագծից:

Քաղաքացուն ոստիկաններն ուղեկցել են ոստիկանության Աշտարակի բաժին:

 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նա Արագածոտնի մարզի բնակիչ, 21-ամյա Ա. Մ.-ն է, ով ոստիկաններին հայտնել է, որ ցանկանում է  այդ ձևով վերջ տալ իր կյանքին, որպեսզի միանա իր զոհված ընկերներին:

 

Փաստի առթիվ  ոստիկանության Աշտարակի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Քաղաքականություն

Պատահարներ