ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մարդիկ կոտրվածքներով պառկած են միջանցքներում․ Սանկտ-Պետերբուրգը վերածվել է սահադաշտի

Այս հանգստյան օրերին Սանկտ Պետերբուրգի Ջանելիձեի անվան շտապ օգնության ինստիտուտում մարդիկ կոտրվածքներով պառկած են միջանցքներում։ Նշվում է, որ շտապօգնության բաժանմունքում սպասելը մի քանի ժամ է տևում։ 

 

Նման իրավիճակ է նաև այլ վնասվածքաբանական կենտրոններում, ասում են պետերբուրգցիները։ Բանն այն է, որ քաղաքը վերածվել է բնական սահադաշտի։ Կոլոմնայի թաղամասում տեղի ակտիվիստները նույնիսկ սկսեցին «Пропесочка» ակցիան։ Նրանք գնել են 250 կիլոգրամ ավազ և քաղաքի բնակիչներին առաջարկել ինքնուրույն ցողել փողոցները, քանի որ կոմունալ ծառայությունները չեն կարողանում գլուխ հանել։ 

 

«Հասկանալի է, որ սա համակարգային լուծում չէ, բայց հակառակ դեպքում անհնար է փողոցներով քայլել»,- ասում են բնակիչները։

Քաղաքականություն

Պատահարներ