Ձյուն է գալու. ինչ եղանակ է սպասվում այս շաբաթ

ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնը ներկայացրել է այս շաբաթ սպասվող եղանակային կանխատեսումները: 

 

Երևան քաղաքում՝   
Հունվարի 16-ի ցերեկը, 17-18-ին, 20-ի ցերեկը, 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:  Հունվարի 19-ին, 20-ի գիշերը սպասվում է ձյուն: 

 Հանրապետության տարածքում`
Հունվարի 16-ի ցերեկը  առանձին շրջաններում, 19-ին, 20-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն: Հունվարի 17-18-ին, 20-ի ցերեկը, 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան 2-5մ/վրկ: Օդի  ջերմաստիճանը 16-18-ին աստիճանաբար   կնվազի 6-8 աստիճանով: 


 

Քաղաքականություն

Պատահարներ