Ջոկովիչը լքել է Ավստրալիան. նա տանուլ է տվել դատը

 «Մեծ սաղավարտի» 20-ակի չեմպիոն սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը հեռացավ Ավստրալիայից։ Նրան լուսանկարել էին Մելբուռնի օդանավակայանում՝ իր մարզիչ Գորան Իվանիշևիչի ուղեկցությամբ։ 

 

Հիշեցնենք՝ հունվարի 5-ին Ջոկովիչը ժամանել էր Մելբուրն՝ մասնակցելու Ավստրալիայի բաց առաջնությանը, որը մեկնարկում է հունվարի 17-ին։ Ավստրալիայի սահմանապահ ծառայությունը թենիսիստին կալանավորել էր օդանավակայանում և հարցաքննությունից հետո հունվարի 6-ի գիշերը չեղարկել էր վիզան։

Ջոկովիչը փորձել էր մուտք գործել Ավստրալիա չպատվաստված՝ կորոնավիրուսի պատվաստումից բժշկական բացառությամբ։ Սահմանապահ ծառայությունը տրամադրված տվյալները անբավարար էր համարել։ 

 

Ջոկովիչի իրավաբանները տանուլ տվեցին դատը և ըստ ամենայնի նրանք վտարվեցին երկրից:

Քաղաքականություն

Պատահարներ