Պեկինի Ձմեռային օլիմպիական խաղերին Հայաստանը կներկայանա 4 մարզիկով

 Դահուկային սպորտի միջազգային ֆեդերացիան ՀԱՕԿ-ին տեղեկացրել է Պեկինի Ձմեռային օլիմպիական խաղերին հայաստանցի չորս մարզիկների մասնակցության մասին։


 

Համապատասխան միավորների շնորհիվ տեղ է հատկացվել դահուկավազորդներ Միքայել Միքայելյանին, Կատյա Գալստյանին, Անգելինա Մուրադյանին և լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանին:


 

Հիշեցնենք, որ օլիմպիական արտոնագիր ունի նաև մեր Թինա Կարապետյան-Սիմոն Սենեկալ գեղասահքի պարային զույգը:

Քաղաքականություն

Պատահարներ