Խոշոր վթար. ավտոմեքենաների բախման հետևանքով վիրավորներ կան

 Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի ավագ հետաքննիչ Արման Իսախանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում հունվարի 7-ին Տավուշի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով։  Այդ օրը, ժամը 19։30-ի սահմաններում Իջևան քաղաքի «Կրիվոյ» կոչվող խաչմերուկում բախվել են Տավուշի մարզի բնակիչներ՝ 43-ամյա Անատոլի Ս-ի վարած ՎԱԶ 2106 մակնիշի և 19-ամյա Դավիթ Ս-ի վարած ՎԱԶ 2121 մակնիշի ավտոմեքենաները։ 

 

 Ինչպես հայտնում է  shamshyan.com-ը, վթարի հետևանքով Անատոլի Ս-ն, նրա ուղևոր՝ Տավուշի մարզի բնակիչ, 34-ամյա Մանվել Ս-ն, Դավիթ Ս-ն և նրա ուղևոր՝ Տավուշի մարզի բնակիչ, 21-ամյա Երեմ Ա-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Իջևան» բժշկական կենտրոն։  

Քաղաքականություն

Պատահարներ