Մանրամասներ՝ խոշոր վթարից․ 6 վիրավորներից 2-ը երեխաներ են

Երեկ՝ հունվարի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 23:00-ի սահմաններում Մասիս քաղաքի Արարատյան փողոցում բախվել են  Այգեպատ գյուղի բնակիչ,  35-ամյա Վահան Հ.-ի վարած ВАЗ 2106 մակնիշի և Մասիս քաղաքի բնակիչ, 28-ամյա Տիգրան Ս.-ի վարած Mitsubishi Colt մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող  Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2  վարորդներն ու Վահան  Հ.-ի ուղևոր,  Այգեպատ գյուղի բնակիչ, 28-ամյա Լիաննա Հ.-ն և Տիգրան Ս.-ի ուղևորներ, Մասիս քաղաքի բնակիչներ, 27-ամյա Ժենյա Ի.-ն, 5-ամյա Աննա Ի.-ն, 5-ամյա Արթուր Ս.-ն տեղափոխվել են՝ մի մասը՝  «Էրեբունի» բժշկական կենտրոն, մի մասն էլ՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների  նախարարության փրկարար ծառայության Արարատի մարզային փրկարարական վաչության թիվ 25 հրշեջ-փրկարարական ջոկատից  1 մարտական հաշվարկ: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Մասիսի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը: 

Քաղաքականություն

Պատահարներ