«Մեծ խաղ է գնում, և հայ-թուրքական հարաբերություններից մեծ սպասելիքներ ունենալ պետք չէ». Ռուբեն Մելքոնյան

 ՌԴ-ն, իհարկե, հրապարակային ողջունում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը, բայց նաև թույլ չի տա ՀՀ-ին կարմիր գծեր հատել Թուրքիայի հետ հարաբերություններում: Այս մասին 24TV-ի եթերում ասել է ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը։

 

«Մեծ խաղ է գնում այս պահին, և հայ-թուրքական հարաբերություններից մեծ սպասելիքներ ունենալ պետք չէ, որովհետև գլոբալ հարցերում սա մեր խաղը չէ։ Մոսկվան չի թողնի իր շահերի հանդեպ վտանգի մեծացում, իսկ այն, որ Թուրքիան վտանգ է ՌԴ-ի համար, միանշանակ է, ի դեպ, և՛ որպես առանձին խաղացող, և՛ որպես Արևմուտքի ներկայացուցիչ»,- ասել է թուրքագետը։  

Քաղաքականություն

Պատահարներ