«Փաստորեն ՀԱՊԿ-ի Բրյուս Լին դո՞ւք եք». Խամոյանը` Փաշինյանին

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը ԱԺ-ում միացրեց նախկին ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների ձայնագրությանը, որտեղ նա քննադատում է ՀԱՊԿ-ին:

Ընդդիմադիր պատգամավորը հետաքրքրվեց Նիկոլ Փաշինյանից՝ Հայաստանն ի՞նչ պարտավորություններ ունի Ղազախստանի նկատմամբ և ինչու՞ էր հայ զինվորը գնացել Ղազախստանի ներքաղաքական իրավիճակը հանգուցալուծելու:

 

Նիկոլ Փաշինայնն էլ հայտարարեց, թե իր դիմումի համաձայն ՀԱՊԿ-ի պատմության մեջ առաջին անգամ գործել է արագ արձագանքման մեխանիզմը և ՀԱՊԿ զորքեր են ուղարկվել Ղազախստան:

Ագնեսա Խամոյանն էլ արձագանքեց.

«Փաստորեն ՀԱՊԿ-ի Բրյուս Լին դո՞ւք եք, ժամանակին ՀԱՊԿ-ը դուք համեմատել էիք Բրյուս Լիի հետ»,-Խամոյանը նաև հետաքրքրվեց, թե ինչու՞ Նիկոլ Փաշինյանը չի դիմել ՀԱՊԿ-ին, որպեսզի ադրբեջանցի զինվորականները դուրս բերվեն ՀՀ սուվերեն տարածքից:

Նիկոլ Փաշինյանը հստակ չպատասխանեց Խամոյանի հարցին՝ ասելով.

«Ինչպես գիտեք, Բրյուս Լին մեկ հատ է եղել: Ինչպես ամբողջ Հայաստանում, այնպես էլ ամբողջ ՀԱՊԿ-ում, եղել է մի տղամարդ , որի կարգավիճակը հիմա նույնիսկ իր կողմնակիցներն են հիմա կասկածի տակ գնում»,-ասաց նա:

Քաղաքականություն