ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հրաժարականի մասին արտահայտությունը կատակ էր. նախարար

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի համար երկնիշ տնտեսական աճ չապահովելու դեպքում հրաժարական տալու մասին հայտարարությունը կատակ էր:

«Արտահայտությունը, որ ես արել եմ, կատակով արած արտահայտություն է… իհարկե, կարող եք ծիծաղել», - ընդդիմադիրներին ասաց Էկոնոմիկայի նախարարը:

Իր հրաժարականի մասին  հարց  հնչեցնող «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանին հարց տվեց Քերոբյանը՝ արդյոք նման պատվախնդրությամբ գնում ու թակում են Արժույթի միջազգային հիմանադրամի, Համաշխարհային բանկի, Ասիական զարգացման բանկի դռները, որոնք նույնպես կանխատեսումներ արել են ու վրիպել են շատ ավելի շատ, քան ինքը:

Քաղաքականություն

Պատահարներ