Ռուբեն Վարդանյանը գնել է «Արմնյուզ» հեռուստաընկերությունը․ «Հրապարակ»

Արտահերթ խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո պասիվ ռեժիմի անցած «Արմնյուզ» հեռուստաընկերությունը նոր փայատեր ունի, գրում է «Հրապարակ» օրաթերթը։ Ըստ պարբերականի տեղեկությունների` ՀԸ-ն աշխատանքը կվերսկսի փետրվարից, եթերում նորից հեռուստադիտողը կտեսնի հայտնի դեմքերի։

 ««Արմնյուզում» սեփականատիրոջ փոփոխություն է տեղի ունեցել՝ փայատեր է դարձել գործարար Ռուբեն Վարդանյանը, որը նաև քաղաքական ծրագրեր ունի Հայաստանում և հովանավորում է «Ապրելու երկիր» կուսակցությունը»,- գրում է օրաթերթը։ 

 

Նշենք, որ «Արմնյուզ» հեռուստաընկերությունը պատկանում է «Քառյակ մեդիային», սակայն լրատվամիջոցի անունը մամուլում հաճախ է կապվում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսայի՝ Սուրբ աթոռում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանի հետ։

Քաղաքականություն

Պատահարներ