Բիթքոինի գինը նվազել է

Այսօր բիթքոինի գինը նվազել է ավելի քան 9%-ով։ Ինչպես գրում է «Ռիա Նովոստի»-ին, սակարկությունների ընթացքում 2021 թվականի հուլիսից ի վեր առաջին անգամ ցուցանիշը նվազել է 35 հազար դոլարի նշագծից։

 

Finance բորսայում բիթքոինը նվազել է 8,9 տոկոսով՝ հասնելով մինչև 35,4 հազար դոլարի: CoinMarketCap պորտալի տվյալների համաձայն, որը հաշվարկում է ավելի քան 20 բորսաների միջին գինը, բիթքոինը էժանացել է 9 տոկոսով՝ հասնելով մինչև 34,9 հազար դոլարի:

 

2021 թվականի հուլիսից ի վեր առաջին անգամ բիթքոինը նվազել է 35 հազար դոլարից։

Քաղաքականություն

Պատահարներ