Ադրբեջանն ասում է` Երևանը ադրբեջանական է, որովհետև 1994-ից հետո ՀՀ-ից եղել են հայտարարություններ, որ Բաքուն հայկական է. վարչապետ

Վերջին շրջանում Ադրբեջանից եկող հայտարարություններում որոշակի նրբություններ պետք է նկատել։ Այդ հայտարարությունների մեջ պետք է տարբերակել ռացիոնալ և էմոցիոնալ կողմերը։ Այս մասին առցանց ասուլիսի ժամանակ, անդրադառնալով Ադրբեջանի կողմից պարբերաբար հնչեցվող սպառնալիքներին և հայտարարություններին, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այս վերջերս շատ կարևոր դիտարկում հնչեցրեց մի վերլուծաբան մեր քննարկման ժամանակ։ Նա ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ Ադրբեջանից շատ հաճախ հնչում են հայտարարություններ, որոնք հայելային են այն հայտարարություններին, որոնք Հայաստանում հնչել են 1994 թվականից հետո։ Երբ Ադրբեջանից հնչում է հայտարարություն, որ Ղարաբաղի հարցը լուծված է, այդ վերլուծաբանը իմ ուշադրությունը հրավիրեց այն փաստի վրա, որ 1994 թվականից հետո տասնյակ տարիներ Հայաստանից և Արցախից հնչել են հայտարարություններ, որ Ղարաբաղի հարցը լուծված է։ Շատ հաճախ հնչում են հայտարարություններ` ասենք Երևանը ադրբեջանական քաղաք լինելու մասին և այլն, այդ վերլուծաբանը իմ ուշադրությունը հրավիրեց նրա վրա, որ 1994 թվականից հետո շատ հայտարարություններ են հնչել այն մասին, որ Բաքուն հայկական քաղաք է»,– ասաց նա։

Նիկոլ Փաշինյանի խոսքով նման հայտարարությունների մեջ կուտակված վրեժի էլեմենտ կա և սա պետք է հաշվի առնել»։

Քաղաքականություն

Պատահարներ