Նիկոլ Փաշինյանը` Ալիևի սպառնալիքների մասին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը առցանց մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձավ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ հայ ժողովրդի հանդեպ հնչեցրած հերթական սպառնալիքներին։ Ադրբեջանի ղեկավարը նշել էր, որ եթե Հայաստանը չընդունի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և սպառնա դրան, երկիրը պատրաստ է երրորդ պատերազմի գնալ և «ոչնչացնել այդ սպառնալիքները»։ 

 «Վերջին մի տարում Ադրբեջանից հնչող հայտարարություններն ընկալելիս եկեք որոշ նրբություններ նկատենք, որ մեր իրականության մեջ չի նկատվում։ Եկեք տարբերակենք հայտարարությունների ռացիոնալ և էմոցիոնալ կողմերը։ Վերջերս մի վերլուծաբան իմ ուշադրությունը գրավեց իր նկատառումներով, նա ասում էր, որ այսօր Ադրբեջանից հնչած արտահայտությունները հայելային են Հայաստանից 1994-ից հնչած արտահայտություններին»,- ասաց Փաշինյանը։

 

 Ըստ նրա՝ 1994-ից Հայաստանից և Արցախից հնչել են «Արցախի հարցը լուծված է», «Բաքուն հայկական քաղաք» է արտահայտություններ, և այժմ Ադրբեջանը նույնն է անում։ 

Քաղաքականություն