ԱՄՆ-ից մահաբեր զենքի 3-րդ խմբաքանակն է հասել Ուկրաինա

ԱՄՆ-ից մահաբեր զենքի երրորդ խմբաքանակը հասել է Կիևի Բորիսպոլ օդանավակայան: Այս մասին երեքշաբթի հայտնել է «Обозреватель» ՝ վկայակոչելով սեփական աղբյուրները։

 

«Ուկրաինա է հասել երրորդ ինքնաթիռը Ամերիկայի Միացյալ Նահանգներից՝ մահացու սպառազինության խմբաքանակով։ Դա զենքի հերթական մատակարարումն է նախագահ Ջո Բայդենի վարչակազմի հավանությանն արժանացած 200 մլն դոլարի օգնության շրջանակներում», – ասված է հաղորդագրության մեջ:

 

Նշենք, որ ավելի քան 80 տոննա ընդհանուր քաշով ամերիկյան զենքի նախորդ առաքումն Ուկրաինա հունվարի 23-ին էր: Մինչ այդ, հունվարի 22-ին Ուկրաինա է հասցվել ռազմական նշանակության բեռի առաջին խմբաքանակը, այդ թվում՝ ավելի քան 90 տոննա ընդհանուր քաշով զինամթերքը:

Քաղաքականություն

Պատահարներ