ՆԱՏՕ-ն մարտական ուժեր չի տեղակայի Ուկրաինայում. ԶԼՄ-ներ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն զորք չի ուղարկի Ուկրաինա։ Այս մասին երեքշաբթի հայտնել է CNN-ի թղթակից Նատաշա Բերտրանը` հղում անելով նույն հեռուստաալիքով Քրիստիանե Ամանպուրի հետ Ստոլտենբերգի հարցազրույցին։

«ՆԱՏՕ-ն մարտական ուժեր չի տեղակայի Ուկրաինայում», - Բերտրանը Ստոլտենբերգին մեջբերում է իր Twitter-ում՝ չճշգրտելով ենթատեքստը։

Վերջերս Արևմուտքում և Ուկրաինայում ավելի ու ավելի շատ հայտարարություններ են հնչում Ռուսաստանի՝ իբր ուկրաինական տարածք հնարավոր «ներխուժման» մասին։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նման տեղեկությունները դատարկ և անհիմն լարվածության սրացում է անվանել՝ ընդգծելով, որ Ռուսաստանը ոչ մեկի համար վտանգ չի ներկայացնում։ Միաժամանակ նա չի բացառել նման հայտարարություններն արդարացնելու համար սադրանքների հնարավորությունը, և զգուշացրել է, որ Ուկրաինայի հարավ-արևելքում խնդիրը ուժային ճանապարհով լուծելու փորձերը կունենան ամենալուրջ հետևանքները։

Քաղաքականություն