Ուկրաինա է ժամանել 300 միավոր Javelin հակատանկային հրթիռային համալիր մատակարարող ինքաթիռը

ԶԼՄ-ների տվյալներով ՝ Բորիսպոլ օդանավակայանում վայրէջք է կատարել ԱՄՆ-ից ուղարկված  300 միավոր Javelin հակատանկային հրթիռային համալիր  մատակարարող ինքաթիռը: Այս մասին փոխանցում է Ռիա-Նովոստին: 

Արևմուտքն Ուկրաինային զենքի մատակարարումներն ավելացրել է «ռուսական ներխուժման» մասին լուրերի ֆոնին ։

Մոսկվայում ավելի վաղ նշել էին, որ «ՌԴ ագրեսիայի» մասին լուրերն օգտագործվում են ռուսական սահմանների մոտ ՆԱՏՕ-ի ավելի շատ ռազմական տեխնիկա տեղակայելու համար, եւ նախազգուշացրել էին, որ արեւմտյան զենքի մատակարարումները Կիեւում «տաք գլուխներին» ոգեւորում են Դոնբասում ռազմական գործողության սկսվելուն:

Քաղաքականություն