ԱՊՊԱ-ն կթանկանա․ մանրամասներ՝ նոր փոփոխության վերաբերյալ

07/02/2022-ից տեղի կունենան փոփոխություներ ԱՊՊԱ ոլորտում։ «Վարորդի Ընկեր» ԻՀԿ նախագահ Տիգրան Քեյանը Auroranews-ի հետ զրույցում մանրամասներ հայտնեց վերոնշյալ փոփոխության վերաբերյալ։ 

 

«Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոյի (այսուհետ՝ Բյուրո) խորհրդի 23.12.2021թ-ի թիվ 47-Լ որոշմամբ սահմանված «ԱՊՊԱ ընդհանուր պայմաններ» RL 1-001 կանոնների՝ «Բոնուս-Մալուս» (այսուհետ՝ ԲՄ) համակարգի կիրառման կարգին և ԲՄ գործակիցների արժեքներին վերաբերող փոփոխություններն ուժի մեջ են մտնելու 2022 թվականի փետրվարի 7-ից: 

 

Փոփոխության արդյունքում՝ ավտոսեփականատերերի կողմից վերջին պայմանագրով վճարված ԱՊՊԱ ապահովագրավճարը կավելացվի 3000 ՀՀ դրամով, որի նկատմամբ կկիրառվի «Բոնուս-Մալուս» համակարգը: Արդյունքում՝ Էֆեկտիվ ավելացումը, կախված բոնուսի չափից, կլինի 1500-3000 դրամ։ 

 

Կարևոր է կրկնել, որ բոնուսային դասերում ապահովադիրների կենտրոնացման արդյունքում դա նշանակում է, որ ապահովադիրների մեծ մասի համար ապահովագրավճարների թանկացումը ավելի քիչ է լինելու, քան 3000 ՀՀ դրամը։ Իսկ համակարգ առաջին անգամ մուտք գործող բոլոր ապահովադիրների համար կսահմանվի 41․000 ՀՀ դրամ ապահովագրավճար։ 

 

Կփոփոխվի «Բոնուս-Մալուս» համակարգը, մալուսային դասերի գործակիցները․ փոփոխությունների արդյունքում ապահովադիրների բոնուսային կամ մալուսային դասը կորոշվի ոչ միայն ունեցած պատահարների քանակից, այլ նաև յուրաքանչյուր պատահարի գծով հատուցման մեծությունից կախված։ Նոր համակարգի համաձայն՝ ապահովագրական պատահարի արդյունքում ապահովադիրների ԲՄ դասը այժմյան 4 դասի փոխարեն կբարձրանա 3 դասով, եթե պատահարի արդյունքում հատուցման մեծությունը կազմի մինչև 100,000 ՀՀ դրամ։ 4 դաս կբարձրանա 100,000-200,000 ՀՀ դրամ հատուցման մեծության դեպքում և այդպես աստիճանաբար՝ ապահովադրի ԲՄ դասը առավելագույնը կավելանա 8 դասով՝ հատուցման մեծության 1,8 մլն ՀՀ դրամը գերազանցելու դեպքում։ Այսպիսով ԱՊՊԱ պատահարների դեպքում մանուսները կկիրառվեն հաշվի առնվելով հասցված վնասները, այսինքն թեթև վնասներ հասցնող վարորդների համար մանուսները ավելի քիչ կլինեն», - նշեց Քեյանը։

 

 

 

Անդրեյ Միսակյան ֆեյսբուքյան օգտատերն իր էջում գրել է.

 

«Եթե ձեր պատճառով հատուցվել  է 


 

1.  0-100.000 դրամ, ապա դասը կբարձրանա 3 դասով


 

2.  100.000-200.000 դրամ դասը կբարձրանա 4 դասով 


 

3. 200.000-500.000 դրամ դասը կբարձրանա 5 դասով


 

4. 500.000-1.000.000  դրամ դասը կբարձրանա 6 դասով


 

5. 1.000.000-1.800.000  դրամ դասը կբարձրանա 7 դասով


 

6. 1.800.000 դրամից ավել 8 դասով, որը կհասնի մինչև 300 % թանկացման 


 

Վթար չունեցողների համար լավ լուր.ձեզ համար կթանկանա ընդամենը տարեկան 3 000 դրամով, որի վրա կկիրառվի նաեւ ձեր ընթացիկ զեղչը»։


 

Քաղաքականություն

Պատահարներ