Հիմա նորից հետ գնացեք ու լսեք Հայկ Մարությանի հոգեցունց ելույթը՝ հեղափոխական արժեքների ու աշխատավարձերի մասին. Վահագն Ալեքսանյան

Հայկ Մարությանը հեռանալուց առաջ որոշել էր հեղափոխական արժեքների փոքր մաստեր-կլաս անցկացնել։ Ինչից ասես որ չխոսեց, մի մեծ շեշտ դրեց նախարարների աշխատավարձի վրա՝ դրանք որակելով հեղափոխական արժեքների ուրացում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ԱԺ «ՔՊ» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:
 

«Օրեր առաջ ձերբակալվեց Հայկ Մարությանի մտերիմը հանդիսացող Արմեն Գրիգորյանը, ով Մարությանի հրամանով նշանակվել էր «Աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի տնօրեն։ Ձերբակալվեց 17 միլիոն դրամի չարաշահման համար։ Մարությանի մտերիմը մեղքն ընդունեց ու վնասը վերականգնեց։
 

Հիշեցնեմ, որ այս մարդը ամսական ստանում էր 1,5 միլիոն դրամ միջինացված աշխատավարձ: Նաև հիշեցնեմ, որ այս մարդը իր պաշտոնում էր նշանակվել միայն Հայկ Մարությանի մտերիմը լինելու բերումով։
 

Հիմա նորից հետ գնացեք ու լսեք Հայկ Մարությանի հոգեցունց ելույթը՝ հեղափոխական արժեքների ու աշխատավարձերի մասին»։

Քաղաքականություն