7 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ավտովթար՝ Արագածոտնի մարզում

Այսօր՝ մարտի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 10։50-ի սահմաններում Արագած-Ապարան ավտոճանապարհի՝ Մելիք գյուղի վարչական տարածքում բախվել են Nissan մակնիշի և Վանաձոր-Էջմիածին երթուղին սպասարկող Газель մակնիշի ավտոմեքենաները։ 

 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ապարան» բժշկական կենտրոն։ 

 

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արագածի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները։ Վիրավորներից երկուսին Գազելից դուրս են բերել փրկարարները։ 

 

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը, իսկ ճանապարհը եղել է անցանելի։

Քաղաքականություն

Պատահարներ