Գիշերը Խարկովը ենթարկվել է զանգվածային ռմբակոծության

Շաբաթ գիշեր Խարկովը ենթարկվել է հերթական զանգվածային ռմբակոծության։ Պայթյունների մասին  են հայտնել են քաղաքի գրեթե բոլոր հատվածներից, տեղեկացնում է Kharkiv LIVE թելեգրամյան ալիքը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ պայթյուններ են տեղի ունեցել Սալտովկայի, Խոլոդնայա Գորայի, Բավարիայի, Լյուբոտինի, Ժուկովսկի գյուղի, Կորոտիչի, Նովիե Դոմայի շրջանում։

Ուկրաինայի զինված ուժերի օպերատիվ թելեգրամյան ալիքը նշել է, որ Խարկովը շարունակում է պահել պաշտպանությունը՝ չնայած «բնակելի թաղամասերի դաժան գնդակոծմանը»։ Աղբյուրը մանրամասնել է, որ հակառակորդի արկերը խոցել են 3 տուն։ 

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։

Քաղաքականություն

Պատահարներ