ԱՄՆ-ում տորնադոյի զոհ է դարձել 6 մարդ

Առնվազն վեց մարդ է զոհվել, ևս չորսը վիրավորվել Այովա նահանգում տորնադոյի հետևանքով։ Այս մասին կիրակի հայտնել է Associated Press-ը՝ վկայակոչելով տեղի արտակարգ իրավիճակների ծառայության տնօրենին, փոխանցում է ՏԱՍՍ-ը: 

Ըստ տեղեկությունների՝ տորնադոն ձևավորվել է Այովա նահանգի մայրաքաղաք Դե Մոյնից հարավ-արևմուտք և շարժվել նահանգի կենտրոնական մասով՝ վնասներ պատճառելով շենքերին և իր ճանապարհին տապալել ծառեր։ Խիստ վնասվել է 25-ից 30 տուն։ 
 

Քաղաքականություն

Պատահարներ