Զինված ավազակային հարձակում Երևանի մոլերից մեկում. թալանել են հայտնի խանութներից մեկը, խոշոր չափի գումար են հափշտակել

Այսօր՝ մարտի  6-ին, դանակներով զինված, դիմակավորված ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում: 

 

Ժամը 12:30-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ ժամը 10:00-ից 10:30-ն ընկած ժամանակահատվածում դանակներով  և զենքի նմանվող առակահով զինված, բժշկական դիմակներով դիմակավորված  2 քաղաքացի մտել են «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի  կենտրոնում գործող  հայտնի «Զառա»  հագուստի սրահ: 

 

Ինչպես դեպքի վայրից  հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,  ճիվաղները աշխատակցի հասցեին սպառնալիքներ են հնչեցրել ու դրա տակ հափշտակել  2-2,5 մլն դրամ, ապա դիմել փախուստի: Դեպքի վայր է ժամանել ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության  գնդապետ Արամ Հովհաննիսյանը:  

 

Դեպք վայր են ժամանել  իրավապահ մարմինները: Փաստի առթիվ Մալաթիայի քննչական բաժնում  ավազակային հարձակում  կատարելու  հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝  հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզելու, նրանց և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

 



 

Քաղաքականություն

Պատահարներ