Ավտովթար՝ Երևանում. բախվել են ՎԱԶ 2121-ն ու Fiat-ը

Այսօր՝ մարտի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։40-ի սահմաններում Շինարարների 31 հասցեի դիմաց բախվել են Երևանի բնակիչներ՝ 22-ամյա Ռոբերտ Անտոնյանի վարած ՎԱԶ 2121 մակնիշի և 47-ամյա Վաչագան Հարությունյանի վարած Fiat մակնիշի ավտոմեքենաները։ 

 

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Նիվան կողաշրջվել է։  Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։  

Քաղաքականություն