Երևանում իրականացվել է «Կարմիր կովն իր կաշին չի փոխի» օպերացիան

ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները վերջին ամիսներին մայրաքաղաքում հայտնաբերել են այնպիսի օրինախախտ վարորդների, ովքեր տրանսպորտային միջոցը վարել են փոխարինված կամ կեղծ համարանիշներով։  

 

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, մարտի 6-ին Երևանում իրականացրել են «Կարմիր կովն իր կաշին չի փոխի» օպերացիան։ 

 

Կայքի տեղեկություններով՝ պարեկային ծառայությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ մայրաքաղաքում սև գույնի Mercedes CLՏ 63 մակնիշի ավտոմեքենան շրջում է կեղծ համարանիշներով։  

 

Ավտոմեքենայում հայտնաբերվում  է 700 OZ 07 համարանիշներ, որով նշված ավտոմեքենան մայրաքաղաքում «վեր ու վար է արել»։ Իսկ նրա իսկական համարանիշները եղել են 37 CV 050։ 

 

Վարորդը եղել է Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի բնակիչ՝ 36-ամյա Գուրգեն Աբրահամյանը, ում հայրը ոստիկանության նախկին աշխատակից է եղել։  Գ. Աբրահամյանը մի քանի տարի առաջ նմանատիպ արարք կատարելու համար ենթարկվել է վարչական պատասխանատվության և զրկվել ավտոմեքենա վարելու իրավունքից։  

Քաղաքականություն

Պատահարներ