Կասկադյորական ավտովթար․ վարորդը Toyota-ով տապալել է բենզալցակայանի լիցքավորման սարքը և բախվել պատին

Այսօր՝ մարտի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 01։20-ի սահմաններում Կապանի բնակիչ՝ 30-ամյա Նարեկ Ավետիսյանը իր վարած Toyota Corolla մակնիշի ավտոմեքենայով Կապան համայնքի Սյունիք բնակավայրում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց դեպի ձախ, բախվել «Կապանցի Սամո» ՍՊԸ-ին պատկանող բենզալցակայանի լիցքավորման սարքին, տապալել այն և բախվել պատին։

 

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդ Ն. Ավետիսյանը քաղաքացիների օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել «Կապան» բժշկական կենտրոն։ 

Քաղաքականություն

Պատահարներ