ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ֆրանսիայում դյուրավառ հեղուկով լի շիշ են նետել Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության շենքի վրա

Փարիզում հարձակվել են Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության շենքի վրա։ Այս մասին երկուշաբթի՝ մարտի 7-ին, հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան իր տելեգրամ ալիքում։ Նրա խոսքով՝ հարձակումը տեղի է ունեցել մարտի 6-ի լույս 7-ի գիշերը։ Անհայտ անձինք վառելիքի շիշ են նետել վարչության շենքի վրա, որը «նպատակին չհասած հարվածել է ցանկապատին»։ Հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ զոհեր և վիրավորներ չկան։ Զախարովան կոչ է արել Ֆրանսիայի իշխանություններին ապահովել Ռուսաստանի պաշտոնական գերատեսչությունների անվտանգությունը։

Քաղաքականություն