ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լուգանսկում ուկրաինացի լրտեսների են ձերբակալել

Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության պետական ​​անվտանգության նախարարության աշխատակիցները Լուգանսկում ձերբակալել են երկու ուկրաինացի լրտեսների։ Ըստ տարածված տեղեկության՝ նրանց նպատակն էր մի քանի ահաբեկչություններ իրականացնել ենթակառուցվածքային օբյեկտների վրա։ Նշվում է, որ խուզարկության արդյունքում ձերբակալվածների մոտ հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք-զինամթերք։ Երկու ձերբակալվածներն էլ եղել են Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչության գործակալներ և Ռուսաստանում արգելված «Աջ սեկտոր» կազմակերպության կողմնակիցներ։

Քաղաքականություն

Պատահարներ