Ուկրաինայի իշխանություններն անընդունելի են անվանել Ռուսաստանի առաջարկած հումանիտար միջանցքների բացման տարբերակը

Ուկրաինայի իշխանություններն անընդունելի են անվանել Ռուսաստանի առաջարկած հումանիտար միջանցքների բացման տարբերակը։ «Մեր ժողովուրդը չի գնա Իվանկիից, Դայմերից, Վիշգորոդից , Կիևից Բելոռուս, որից հետո ինքնաթիռով թռչի Ռուսաստան»,- ասել է Ուկրաինայի փոխվարչապետ, ժամանակավոր օկուպացված տարածքների վերաինտեգրման հարցերով նախարար Իրինա Վերեշչուկը։

 

Հիշեցնենք, որ Ֆրանսիաի նախագահ Էմանուել Մակրոնի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված խնդրանքով ՌԴ ԶՈՒ-ն ժամը 10։00-ից հայտարարել էր լռության ռեժիմ և բացում մարդասիրական միջանցքները: Այսպիսով՝ խաղաղ բնակիչները կարող են լքել Կիևը, Մարիուպոլը, Խարկովն ու Սումը։ 

 

 

Քաղաքականություն

Պատահարներ