Ադրբեջանցիները պայթեցրե՞լ են գազ մատակարարող խողովակը․ Արցախում գազ չկա

Մարտի ութի գիշերը` ժամը 01:00-ի սահմաններում, տեղի է ունեցել վթար, ինչի արդյունքում Արցախի Հանրապետության տարածքում խափանվել է գազամատակարարումը։ Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացնում են «Արցախգազ» փակ բաժնետիրական ընկերությունից։ Ընկերությունը աշխատանքներ է իրականացնում գազամատակարարման հնարավորինս արագ վերականգնման ուղղությամբ և հայցում բաժանորդների ներողամտությունը պատճառած անհանգստության համար։

 

Նշենք, որ ավելի վաղ տելեգրամ ալիքներում տեղեկություն էր տարածվել, որ Ադրբեջանցի ահաբեկիչները պայթեցրել են Արցախ գազ մատակարարող խողովակը։
 

Քաղաքականություն

Պատահարներ