Ավիացիոն խորհրդատուն տոմսերի գների բարձրացման պատճառների եւ ավիացիայի զարգացման նոր հնարավորությունների մասին. NEWS

Ռուս-ուկրաինական հակամարտությունից ամենից շատ տուժած ոլորտներից է ավիացիան։ Ռուսաստանը եւ արեւմտյան երկրները փոխադարձ պատժամիջոցներ են մտցրել, ներառյալ չվերթների արգելքը եւ օդային սահմանների փակումը։ Ավիացիոն խորհրդատու Նավիկ Խաչատրյանը վստահություն է հայտնել, որ մեր ինքնիշխանության պահպանումը, օդային տարածքի պաշտպանությունը ներկա պայմաններում կօգնեն Հայաստանին հասնել զգալի առաջընթացի։

 

«Ռուսական ավիաընկերություններն այժմ կանգնած են, նրանք նոր տեղեր են փնտրում, որտեղ կարելի է ուղարկել իրենց ինքնաթիռները։ Այդ նոր տեղերից մեկը կարող է դառնալ Հայաստանը։ Առաջիկայում դա երեւալու է։ Հայաստանում շատ են զբոսաշրջիկները Ռուսաստանից։ Նրանք հո ինչ-որ կերպ հասնում են այստեղ»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Խաչատրյանը։

 

Նա այնքան էլ հավանական չի համարել Հայաստանի՝ ավիացիոն պատժամիջոցների տակ հայտնվելու վտանգը։

 

«Կարեւորագույն բաղադրիչ է այն, որ մենք անկախ երկիր ենք։ Իրանն արդեն 30 տարի պատժամիջոցների տակ է, բայց եւ եվրոպական երկու ընկերություն թռիչքներ է իրականացնում այդ երկիր։ Ուստի, վտանգներ ես չեմ տեսնում։ Եթե իշխանությունները հստակ կատարեն միջազգային պահանջները, ապա խնդիրներ չպետք է առաջանան»,- ավելացրել է Խաչատրյանը։

 

Լրատվամիջոցը Նա հիշեցրել է Թռիչքների անվտանգության եվրոպական գործակալության (EASA) «սեւ ցուցակի» մասին, որտեղ ներառված է Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն։ Նոր աուդիտին պատրաստվելու ժամանակ կա, իսկ դրա հաջող ավարտը թույլ կտա հանգիստ չվերթներ կատարել Եվրամիության երկրներ։ Միեւնույն ժամանակ, Խաչատրյանը ափսոսանքով նշել է, որ ավիացիայի ոլորտում Հայաստանը խիստ հետ է մնում համաշխարհային հիմնական միտումներից։

 

Մենք ակնհայտորեն ռեսուրսների պակաս ունենք՝ պատժամիջոցային պատերազմի պայմաններում Արեւմուտքի եւ ԵԱՏՄ-ի երկրների միջեւ տարանցման երկիր դառնալու համար։ Մենք ընդամենը երեք գործող ավիաընկերություն ունենք, որոնցից յուրաքանչյուրը գործարկում է երկու ինքնաթիռ։ Բայց ներկա իրավիճակը հնարավորություն է տալիս ամեն ինչ սկսել զրոյից։ Հարցին պատշաճ ուշադրության պարագայում որոշակի տեղ զբաղեցնելու լուրջ հեռանկար կբացվի։

 

Քաղաքականություն

Պատահարներ