Ինչու է Արցախն առանց գազ մնացել․ նոր մանրամասներ

Արցախի հավաստի աղբյուրներից  hraparak.am-ին հայտնել են, որ գիշերը ժամը 1։00-ի սահմաններում վնասվել է Երասխ-Ստեփանակերտ եկող գազատարը՝ Լիսագոր-Շուշիի հատվածում։


Քանի որ մինչ այս պահը հայկական կողմին չի հաջողվել մոտենալ այդ տարածքներին, մտածում են, որ ամենայն հավանականությամբ գազատար խողովակը վնասվել է ադրբեջանցիների կրակոցից։

 

Լրատվականը նշում է,՝ վարկած կա նաև, որ  պատերազմի ժամանակ այդ հատվածը եղել է ականապատված։ Ինչևիցե, ժամանակ է պետք հասկանալու համար վնասման պատճառները, որը պարզ կլինի միայն տեխնիկական աշխատանքներից հետո։ 

 

Այս պահին համակարգված աշխատանքներ են տարվում, որպեսզի մասնագետները մոտենան այդ հատվածներին և կարգավորեն Արցախ մտնող գազի մատակարարումը։ Թե երբ կլինի գազ Արցախում, մեզ ասացին՝ մինչև չհասկանան, թե ինչ տեխնիկական խնդիրներ են, չեն կարող ասել։

 

Քաղաքականություն

Պատահարներ