ԱՄՆ-ում մահացել է պացիենտը, որին առաջին անգամ խոզի սիրտ են փոխպատվաստել

ԱՄՆ-ում 57 տարեկան հասակում մահացել է Դեյվիդ Բենեթը՝ պատմության մեջ առաջին մարդը, ով 2022 թվականի հունվարին ստացել է քսենոսրտի հաջող փոխպատվաստում։ Այս մասին հայտնում է New York Times-ը։

 

Մահվան պատճառը, որը տեղի է ունեցել վիրահատության բարեհաջող ավարտից ընդամենը երկու ամիս անց, չի հաղորդվում, քանի որ դիահերձում դեռ չի եղել։ Բժիշկ Բարթլի Գրիֆիթը, ով ղեկավարում էր վիրահատությունը, ասել է, թե «ընկճված է» Բենեթի մահով, և որ նա շատ խիզախ մարդ էր:

 

Բենեթը, ով տառապում էր սրտի ծանր հիվանդությամբ, համաձայնեց փորձարարական բուժմանն այն բանից հետո, երբ նրան մերժեցին մարդու սրտի փոխպատվաստման հերթացուցակում հայտնվել: Նշվում է, որ տղամարդը բարեհաջող վիրահատվել է, որից հետո ֆիզիոթերապիա է անցել, ժամանակ է անցկացրել ընտանիքի հետ, դիտել SuperBowl սպորտային շոուն։ Սակայն մահից առաջ վերջին մի քանի օրվա ընթացքում հիվանդի վիճակը սկսել է վատանալ։

Քաղաքականություն

Պատահարներ