Արտակարգ դեպք՝ Երևանում. ահազանգ է ստացվել, որ Շևչենկոյի անվան դպրոցում ռումբ է դրված

Այսօր՝ մարտի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։05-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շևչենկոյի անվան դպրոցում ռումբ է դրված։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ Երևանի թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ 

Ժամանել են նաև ԱԻՆ-ի սակրավորներն ու կինոլոգները։ 
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները, ովքեր դպրոցի աշխատակիցների և փրկարարների հետ տարհանել են աշխատակիցներին ու աշակերտներին, որպեսզի կինոլոգները ներսում կատարեն աշխատանքներ։

Ժամանել են նաև ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը։

 

Քաղաքականություն

Պատահարներ