Ազգայնականները Ուկրաինայում քիմական նյութերով սադրանքներ են նախապատրաստում. ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ

ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը հայտնել է, թե ազգայնականները Ուկրաինայում սադրանքներ են նախապատրաստում թունավոր նյութերի կիրառմամբ, որ հետո մեղադրեն Ռուսաստանին իբրրև քիմիական զենք կիրառելու մեջ։
 

Նա նշել է, որ այդ նպատակով Խարկովից հյուսիս-արևմուտք գտնվող Զոլոչիվ գյուղ է հասցվել մոտ 80 տոննա ամիակ։ 
 

«Մարտի 9-ի գիշերը ուկրաինացի ազգայնականները Խարկովից հյուսիս-արևմուտք Զոլոչիվ գյուղ են հասցրել մոտ 80 տոննա ամիակ: Զոլոչիվից հեռացած բնակիչների խոսքով՝ ազգայնականներն իրենց սովորեցնում են ճիշտ վարվել քիմիական հարձակման ժամանակ:

Այս ամենը ցույց է տալիս, որ ուկրաինացի ազգայնականները սադրանք են նախապատրաստում թունավոր նյութերի կիրառմամբ՝ Ռուսաստանին մեղադրելու իբր քիմիական զենք օգտագործելու մեջ»,- ասել է Կոնաշենկովը։

Քաղաքականություն

Պատահարներ