Դանակահարություն՝ «Փարվանա» ռեստորանային համալիրում. բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար. Shamshyan. com

Այսօր՝ մարտի 9-ին, դանակահարություն է տեղի ունեցել Երևանում գործող ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանին պատկանող «Փարվանա»  ռեստորանային համալիրում:

Ինչպես հայտնում է Shamshyan. com-ը, Գագիկ Շամշյանը, ժամը 00:50-ին «Աստղիկ»  բժշկական կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ  «որովայնի առաջային պատի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետ Րաֆֆի  Բագրատունյանի գլխավորութամբ:

Բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ  վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու:

Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, Մալաթիայի ոստիկանները  Ր. Բագրատունյանի գլխավորությամբ պարզել են, որ վիրավորը Արարատի մարզի բնակիչ, 24-ամյա Կարեն Ս.-ն է, ով հիվանդանոց  է տեղափոխվել «Փարվանա»  ռեստորանային համալիրում  տեղի ունեցած վիճաբանությունից հետո:

Ոստիկանության  Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի և ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանի գլխավորությամբ, պարզել են, որ դանակահարությունը կատարվել է Երևանի բնակիչ, 17-ամյա Վրեժ Դ.-ի կողմից, ով ոստիկանների կողմից տարված բացատրական աշխատանքների արդյունքում ինքնակամ ներկայացել է ոստիկանության Մալաթիայի բաժին, իր հետ բերելով նաև հանցագործության գործիք դանակը:

Փաստի առթիվ կողմից նյութեր են նախապատրաստվում:

Վրեժ Դ.-ն բաց է թողնվել, Կարեն Ս.-ին էլ տրվել է դատաբժշկի ուղեգիր:

Քաղաքականություն

Պատահարներ