Գեղարքունիքում բախվել են Mitsubishi-ն ու Toyota-ն․ կա վիրավոր

Այսօր` մարտի 9-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 08։00-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում բախվել են Արմավիրի մարզի բնակիչ՝ 31-ամյա Արման Մելիքսեթյանի վարած Toyota մակնիշի և Շիրակի մարզի բնակիչ՝ 43-ամյա Էդիկ Անտոնյանի վարած Mitsubishi մակնիշի ավտոմեքենաները։ 

 

Ինչպես հայտնում է shamshyan.com -ը, վթարի հետևանքով Mitsubishi-ի ուղևոր՝ Շիրակի մարզի բնակիչ, 63-ամյա Ֆենիկ Ղազարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն։ 

 

Նշվում է,  որ վթարի պատճառներից մեկը ճանապարհի մերկսառույցն է եղել, և միայն վթարից  40 րոպե անց նոր բարեհաճել են Սևանի ճանշինի աշխատակիցներն ու սկսել ճանապարհի մշակման աշխատանքներ։ 

Քաղաքականություն

Պատահարներ