Հայտնաբերվել են «Զառա» խանութից ավազակային հարձակմամբ խոշոր չափի գումար հափշտակողները. Shamshyan. com

Այսօր՝ մարտի 9-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները հայտնաբերել են  օրեր առաջ Երևանում՝  «Դալա Գարդեն Մոլ»  առևտրի կենտրոնում գործող հանրահայտ «Զառա» հագուստի խանութից զենքի նմանվող առարկայով ու դանակներով զինված դիմակավորված  ավազակային հարձակում կատարողներին:

 

Ինչպես հայտնում է Shamshyan. com-ը,  նրանք հայտնաբերվել են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի տարբեր հատվածներից, ովքեր բերման են ենթարկվել ոստիկանության Մալաթիայի բաժին, որտեղից էլ  ներկայացվել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժին: 

 

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը,  մարտի  6-ին դանակներով զինված, դիմակավորված ավազակային հարձակում էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:30-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ ժամը 10:00-ից 10:30-ն ընկած ժամանակահատվածում դանակներով  և զենքի նմանվող առակահով զինված, բժշկական դիմակներով դիմակավորված  2 քաղաքացի մտել են «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի  կենտրոնում գործող  հայտնի «Զառա»  հագուստի սրահ: Ճիվաղները աշխատակցի հասցեին սպառնալիքներ էին հնչեցրել ու դրա տակ հափշտակել  2-2,5 մլն դրամ, ապա դիմել փախուստի: 

 

Մանրամասները՝ կայքում:

Քաղաքականություն

Պատահարներ