Nissan X-Trail-ը մի քանի պտույտ գլորվել է ու գլխիվայր շրջվել. կան վիրավորներ

Այսօր՝ մարտի  9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 15:30-ի սահմաններում Աշտարակ-Երևան ավտոճանապարհի 8-րդ կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս, Nissan X-Trail մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով՝ բախվել քարերին և գլխիվայր հայտնվել դաշտում: 

 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները, Աշտարակի հիվանդանոցի բժիշկներն ու Արտակարգ իրավիճակների  նախարարության փրկարար ծառայության թիվ 19 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները, տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն: Վիրավորներին  ավտոմեքենայից  դուրս են բերել հրշեջ-փրկարարները, ովքեր շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել պատգարակով: 

Քաղաքականություն

Պատահարներ