PepsiCo-ն դադարեցնում է գործունեությունը Ռուսաստանում

PepsiCo կորպորացիայի գործադիր տնօրեն Ռամոն Լագուարտը հայտնել է, որ ընկերությունը դադարեցնում է Ռուսաստանում իր ապրանքանիշերով խմիչքների վաճառքը։
 

«Հաշվի առնելով Ուկրաինայում տեղի ունեցող սարսափելի իրադարձությունները՝ մենք հայտարարում ենք Ռուսաստանում Pepsi-Cola-ի և մեր համաշխարհային ըմպելիքների ապրանքանիշերի՝ ներառյալ 7Up-ի և Mirinda-ի վաճառքի դադարեցման մասին: Մենք նաև կդադարեցնենք կապիտալ ներդրումները և գովազդային ողջ գործունեությունը Ռուսաստանում»,- ասվում է ընկերության կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։

Քաղաքականություն

Պատահարներ