ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հրթիռակոծվել է Մարիուպոլի ծննդատունը. փլատակներում երեխաներ կան. Զելենսկի

Մարիուպոլ. ռուսական զորքերի ուղիղ հարվածը ծննդատանը: Այս մասին թելեգրամյան իր ալիքում գրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Նա նաև հրապարակել է տեսակադրեր՝ Մարիուպոլի ծննդատնից:
 

«Փլատակներում մարդիկ են, երեխաներ: Դաժանություն, դեռ որքա՞ն աշխարհը կլինի ահաբեկչությունն անտեսող հանցակից: Հենց հիմա փակե՛ք երկինքը։ Դադարեցրեք սպանությունները։ Դուք ուժ ունեք, բայց, կարծես թե, կորցնում եք մարդկությունը»,- գրել է Ուկրաինայի նախագահը:

Քաղաքականություն

Պատահարներ