Վայոց Ձորի մարզում КамАЗ-ով DAF բեռնատարը քարշակելու ժամանակ քարշակը կոտրվել է. DAF-ը հայտնվել է ձորում. Shamshyan. com

Այսօր՝ մարտի  9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել  Ժամը 14:15-ի սահմաններում Երևան-Մեղրի  ավտոճանապարհի 160-րդ կմ հատվածում՝ «Գանձասար» ռեստորանային համալիրի մոտ, Շիրակի մարզի բնակիչ, 62-ամյա Մարատ Հակոբյանի վարած  DAF մակնիշի բեռնատարի  առանց կցորդիչի բեռնատար հատվածը  կոշտ քարշակման ժամանակ  մոտ 200 մետր գլորվել է ձորը: 

 

Ինչպես հայտնում է Shamshyan. com-ը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: 

 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝  DAF-ը КамАЗ բեռնատար մակնիշի ավտոմեքենայի վարորդ, Սյունիքի մարզի բնակիչ,  29-ամյա Սուրեն Մակարյանը քարշակով տեղափոխելիս է եղել, երբ ոլորանապտույտ հատվածում քարշակը կոտրվել է, ինչից հետո DAF-ը  գլորվելով՝ հայտնվել է ձորում: DAF-ի վարորդը եղել է КамАЗ ի վարորդի հետ: 

 

Մանրամասները՝ կայքում:

Քաղաքականություն

Պատահարներ