Արցախում մարտական տագնապ է հայտարարվել. Միկա Բադալյան

Ազատագրում շարժման առաջնորդ Միկա Բադալյանը տեղեկացնում է, որ Արցախում մարտական տագնապ է հայտարարվել:

 

Նշենք, որ այս տեղեկատվությունը պաշտոնական չէ:

 

Ինչպես արդեն հայտնել էինք՝ ադրբեջանական կողմը երեկ գիշերվանից պարբերաբար դիմում է սադրանքների: 

 

Մարտի 9-ին Ադրբեջանի զինված ուժերը տարբեր տրամաչափի զինատեսակներից, այդ թվում ականանետերի կիրառմամբ ակտիվ կրակ են վարում Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Խրամորթ և Նախիջևանիկ, Մարտունու շրջանի Խնուշինակ և Կարմիր շուկա համայնքների վարչական տարածքների, ճանապարհների ուղղությամբ՝ կասեցնելով բոլոր տեսակի գյուղատնտեսական աշխատանքները, խոչընդոտներ հարուցելով բնակիչների ազատ տեղաշարժին: Այս մասին հաղորդագրություն էր տարածել Արցախի Դատախազությունը:

 

«Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, իրավապահ մարմինները հնարավորինս ձեռնարկում են բոլոր միջոցները ադրբեջանական կողմի հանցավոր արարքները և դրանց հետևանքները փաստագրելու ուղղությամբ:
 

Օրվա ընթացքում Խրամորթ համայնքի հարևանությամբ տեղակայված ադրբեջանական մարտական հենակետից բարձրախոսով կրկին հնչեցվել է «տարածքը լքելու, ուժ կիրառելու» սպառնալիքները»,- ասված է հաղորդագրության մեջ:


 

Քաղաքականություն

Պատահարներ