Եղվարդ-Նոր Գեղի ավտոճանապարհին Mercedes C180 և Lexus RX300 մակնիշի ավտոմեքենաները բախվել են միմյանց և հայտնվել ձորակում. shamshyan. com

Այսօր՝ մարտի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 11։40-ի սահմաններում Եղվարդ-Նոր Գեղի ավտոճանապարհի 9-րդ կմ հատվածում բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ՝ 43-ամյա Արմեն Բալյանի վարած Mercedes C180 մակնիշի և 46-ամյա Լուսինե Խաչատրյանի վարած Lexus RX300 մակնիշի ավտոմեքենաները։
 

Ինչպես հայտնում էShamshyan. com-ը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։
 

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու որոշ ժամանակ անց հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոմեքենաները մոտեցրել են ավտոքարշակներին, քանի որ բախման հետևանքով 2 ավտոմեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառերին ու հայտնվել ձորակում։

 

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ 

Մանրամասները՝ կայքում:

Քաղաքականություն

Պատահարներ