Իսպանիայում ուկրաինուհին «հարձակվել է» մԻ աղջկա վրա ռուսերեն խոսելու համար

Ռուսախոս մի աղջիկ բողոքել է Մադրիդում տեղի ունեցած հարձակումից, քանի որ խոսում էր իր մայրենի լեզվով։ Նա 360 հեռուստաալիքին ասել է, որ հարձակման նախաձեռնողը եղել է մի ուկրաինուհի, գրում է РИА Новости-ն:

 

«Ես մետրոյում նստած էի և հեռախոսով խոսում էի մորս հետ, ականջակալներ էի կրում, այնպես որ ինձ բարձր ձայն չէր հասնում: Եվ հանկարծ մի ուկրաինուհի հարձակվեց ինձ վրա, նա սկսեց հայհոյել ինձ և բղավել»,- պատմել է տուժողը: 

 

Նրա խոսքով՝ ագրեսիվ աղջիկը ֆիզիկական բռնություն չի կիրառել. Այդուհանդերձ, հեռուստաալիքի զրուցակիցը խոստովանել է, որ իրեն անհանգստացրել են իր նկատմամբ ռուսաֆոբիայի դրսեւորումները։

Քաղաքականություն

Պատահարներ