Տաքսու վարորդներն ահազանգում են՝ «Յանդեքս»-ն իրենց գումարները չի փոխանցվում․ ո՞րն է պատճառը

Արդեն մի քանի օր է «Յանդեքս  տաքսի» ծառայության անկանխիկ վճարման համակարգի խնդիր ունենք՝ գումարները մեզ չեն հասնում։ Այս մասին Auroranews-ի հետ զրույցում ասաց «Յանդեքս տաքսի» ծառայության վարորդներից մեկը։ 

 

«Զանգում ենք «Իդրամ»՝ ասում են, որ հարցն իրենց տիրույթում չէ, զանգում ենք «Յանդեքս»՝ պարզվում է, որ իրենք չեն կարգավորում հարցը։ Լավ, բա ո՞վ է կարգավորելու։ Ստացվում է, որ վարորդը պետք է աշխատի, անկանիկ վճարում ընդունի ու իր հասանելիք գումարն  իրեն չփոխանցվի՞։ Սա նորմա՞լ է»,- նշեց մեզ ահազանգած վարորդը։ 

 

Նրա խոսքով՝ տուժած վարորդները այսօր՝ ժամը 16։00-ին, բողոքի ակցիա են կազմակերպելու «Յանդեքս տաքսի» ծառայության գլխավոր գրասենյակի դիմաց։ 

 

Auroranews-ը  փորձեց մանրամասներ ճշտել նաև «Յանդեքս տաքսի» ծառայության տնօրեն Ավետիս Գասպարյանից և հասկանալ, թե ինչու՞ մինչև օրս հարցը չի լուծվել։ 

 

«Ունեցել ենք ծրագրային խնդիր, բացի դա՝ ունեցել ենք նաև ոչ աշխատանքային օր՝ Մարտի 8-ը, երբ բանկերը չեն աշխատել ու դրանով է պայմանավորված եղել, որ փոխանցումը չի իրականացվել։ Վստահեցնում եմ, որ մեկ ժամ է արդեն խնդիրը կարգավորվել է և փոխանցումները կատարվում են»,- նշեց Գասպարյանը։

 

Հարցին, թե բոլոր վարորդները այսօր կստանա՞ն գումարները՝ ծառայության տնօրենը նշեց․ «Համակարգային հարց է, արդեն մեկ ժամ է գումարները փոխանցվում են, հերթականությամբ կփոխանցվեն»։ 

 

 

 

 

 

 

Քաղաքականություն

Պատահարներ