ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ավտովթար Կոտայքի մարզում. УАЗ-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. կան վիրավորներ

Ճանապարհային ոստիկանության  2-րդ  սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ  Արթուր Մինասյանի կողմից նյութեր են նախապատրաստվում մարտի 8-ին Կոտայքի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով:

Այդ օրը՝ ժամը 16:00-ի սահմաններում, Հրազդան քաղաքի բնակիչ, 41-ամյա Արթուր Վ.-ն իր վարած  УАЗ մակնիշի ավտոմեքենայով Հրազդան քաղաքի Վ. Աղբյուրակ  թաղամասից դեպի Ամառանոցներ տանող ճանապարհին  դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել:

Ինչպես հայտնում է Shamshyan. com-ը, վթարի հետևանքով Արթուր Վ.-ն,  նրա ուղևոր, Հրազդանի բնակիչ, 42-ամյա Մկրտիչ Մ.-ն, ով, Գ. Շամշյանի տեղեկություներով՝ Հրազդանի դպրոցներից մեկի ուսուցիչ է, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն:

Մանրամասները՝ կայքում:

Քաղաքականություն

Պատահարներ