ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ողբերգական ավտովթար-հրդեհ Շիրակի մարզում. ավտոմեքենայի հետնամասում հայտնաբերվել է մոխրացած դի

Այսօր՝ մարտի  13-ին,  ողբերգական ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 08:30-ի սահմաններում Աշոցք-Գյումրի ավտոճանապարհի  «Ղոչի աղբյուր» կոչվող հատվածում ճակատ-ճակատի բախվել են Opel մակնիշի ավտոմեքենան և DAF  մակնիշի բեռնատարը: 

Բախման հետևանքով Opel-ում հրդեհ է  բռնկվել, իսկ  3 հոգի, որոնցից երկուսը տարբեր  աստիճանի մարմնական վնասվածքներով  տեղափոխվել են Աշոցքի բժշկական կենտրոն, իսկ մեկը՝ Գյումրու բժշկական կենտրոն: 

Բախման հետևանքով Opel-ում հրդեհ է բռնկվել և ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության  փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ հրշեջները  մարել են Opel-ում առաջացած հրդեհը, որից հետո ավտոմեքենայի հետնամասում հայտնաբերվել է մոխրացած դի: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: 
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը:



Քաղաքականություն

Պատահարներ