ՊԲ–ն հերքում է Ադրբեջանի տարածած տեղեկությունը․ նոր հայտարարություն

Ադրբեջանի ՊՆ-ի այսօր տարածած հաղորդագրությունն այն մասին, թե ՊԲ ստորաբաժանումները մարտի 12-ի լույս 13-ի գիշերը գնդակոծության են ենթարկել Արցախի Հանրապետության Մարտունու և Մարտակերտի շրջանների ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերը, իրականությանը չի համապատասխանում: Տեղեկությունը հայտնում է Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը։ 
«Այդ ապատեղեկատվությունը հրադադարի ռեժիմի սեփական խախտումները կոծկելու հերթական փորձն է»,–ասված է հաղորդագրության մեջ։

Քաղաքականություն

Պատահարներ